Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Մարդու իրավունքները նույնպես բումերանգ են»

Հուլիս 14,2021 22:25

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հետաքրքիր վիճակ է, երբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին և անարդարությանը փաստաբանի կամ անձնական կարգավիճակով բախվում են հենց այդ մարմինների նախկին աշխատակիցները (հետաքննիչներ, քննիչներ, դատախազներ և այլն), ու այդ խախտումներին նրանց արձագանքը սովորաբար առավել կոշտ է լինում:

Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:)

Խախտումներին արձագանքելն, իհարկե, դրական է, բայց այս կրկնվող շղթայի մասին պետք է հիշեն բոլոր քննիչները, դատախազները կամ օպերատիվ ծառայողները. ծառայությունը կամ համակարգը թողնելուց հետո իրենք են բախվելու այն նույն խախտումներին, որ հիմա իրենց օրոք են թույլ տրվում:

Այնպես որ, ամենայն հարգանքով ու բարեխղճության կանխավարկածով իրավապահ մարմինների գործող կամ նախկին ծառայող մեր գործընկերների նկատմամբ` չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031