Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեհատի միջնակարգ դպրոցի բակում խաչքար է կանգեցվել նվիրված Արցախյան պատերազմներում զոհված քաջերի հիշատակին

Հուլիս 21,2021 13:45

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Ոսկեհատի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել կրթօջախի բակում Արցախյան պատերազմներում զոհված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը, որին էլ հաջորդել է Քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած ժամկետային զինծառայող Արամայիս Միքայելյանի ծննդյան 25-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումը:

Ողջունելով հանուն հայրենիքի պաշպանության նահատակված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասել է. «Ոսկեհատն Արմավիրի մարզի այն համայնքներից է, որը, ցավոք, զոհեր է ունեցել և´ Արցախյան 1-ին, և´ Քառօրյա, և´ 44-օրյա պատերազմներում:  Այսօր մենք այստեղ ենք ոգեկոչելու մեր անմահ հերոսների հիշատակը և մեր խոնարհումն ու սերը փոխանցելու նրանց լուսավոր հոգիներին:

Մեր հերոսներն հանուն Հայրենիքի և մեր բոլորի պաշտպանության համար  մղված կենացմահու պայքարում զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Եվ իրենց սխրանքներով նրանք աշխարհին ապացուցել են հայի արժանապատիվ տեսակը, այս հողի վրա ապրելու և արարելու արդարացի իրավունքը:

Մեր քաջերի անմնացորդ  հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը մեզ՝ ապրողներիս,  պարտավորեցնում է մեր ամենօրյա և հայրենաշեն աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին:

Հերոսածին ծնողներ, սիրելի ուսուցիչներ, օգտվելով ընձեռված առիթից՝ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեր անմահացած հերոսներին, Ձեր սիրասուն զավակներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, և նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար:

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոս նահատակներին:

Աստված պահապան Հայոց ազգին ու ժողովրդին»:

🔺 Հուշ-ցերեկույթին օրվա խորհուրդը լրացնող կատարումներով հանդես են եկել կրթօջախի սաները և անհատ կատարողներ:

Արմավիրի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031