Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի արգելապատնեշին, այնուհետև վնասել 2 ծառ. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Հուլիս 25,2021 10:27

Հուլիսի 25-ին, ժամը 06։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպքի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկնվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Չ․) բախվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի արգելապատնեշին, այնուհետև վնասել 2 ծառ. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։11-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել է բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարք:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031