Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի խափանման միջոցը չփոխվեց

Օգոստոս 06,2021 14:48

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը մերժեց Սիսիանի համայնքի ղեկավար, Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանական կողմի բողոքը։ Արթուր Սարգսյանը կմնա կալանավորված։ Նշենք, որ նախօրեին պաշտպանական կողմը ինքնաբացարկ էր հայտնել դատավորին, սակայն դատարանը չէր ընդունել բացարկը։

Արթուր Սարգսյանի պաշտպանական կողմը պատրաստվում է վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի`Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ համայնքի ղեկավար Ա.Սարգսյանի նախաձեռնությամբ, 2016թ. դեկտեմբերին, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, կազմակերպվել է Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը: Քննության տվյալներով՝ մինչեւ գնման ընթացակարգեր նախաձեռնելը, համայնքի ղեկավարի եւ նրա եղբոր նախնական համաձայնությամբ արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ վերջինիս տնօրենը, մինչ մրցույթ հայտարարելը, անձամբ ուսումնասիրել եւ ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031