Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու դին

Օգոստոս 08,2021 10:00 Share

Օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:

Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել ավտոմեքենան:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031