Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ահազանգ է ստացել Փոքր Վեդիի համայնքապետի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին

Սեպտեմբեր 09,2021 14:08 Share

Սեպտեմբերի 3-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ցանկանում է աշխատանքից ազատել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Մ.-ին:

Ըստ հաղորդման, համայնքապետը ցանկանում է աշխատանքի տեղավորել իր սանիկին, ու նա նաեւ ապօրինի հրամանով աշխատակազմի քարտուղարին փոխարինող է նշանակել Նելլի Ս.-ին, որը համայնքապետարանում աշխատում է որպես գլխավոր մասնագետ:

Աննա Մ.-ն հայտնել է նաև, որ Նորիկ Մարտիրոսյանը իրեն սպառնում և ահաբեկում է:

Իսկ Նորիկ Մարտիրոսյանը ոստիկանությանը դիմում է ներկայացրել, որ սեպտեմբերի 1-ին համայնքի ղեկավարի 28 կարգադրությամբ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 32 հոդ. 4-րդ մասով սեպտեմբերի 2-ից մեկ ամիս ժամկետով կասեցրել է Աննա Մ.-ի ծառայողական պարտականությունների կատարումը: Սակայն նա իրեն վերապահված բոլոր փաստաթղթերը, իրերը և այլ տեղեկությունները, որոնք կապված են համայնքապետարանի հետ, հրաժարվում է հանձնել համայնքապետին:

Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930