Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻՄ-երի հետ կապված ակնհայտ տեղի են ունենում ապօրինություններ, նկատի ունեմ և՛ խոշորացման գործընթացը, և՛ բազմաթիվ ընթացակարգեր, որ խախտվել են». Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 09,2021 14:56 Share

«ՏԻՄ-երի հետ կապված ակնհայտ տեղի են ունենում ապօրինություններ, նկատի ունեմ և՛ խոշորացման գործընթացը, և՛ բազմաթիվ ընթացակարգեր, որ խախտվել են»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նա խմբակցության պատգամավորների հետ եկել էր Քանաքեռ-Զեյթուն հիվանդանոց՝ տեսակցելու պատգամավոր Արմեն Չարչյանին:

Իշխան Սաղաթելյանն ահազանգեց՝ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին իրենց հավանական թեկնածուների նկատմամբ իշխանությունը համատարած բռնաճնշումներ է իրականացնում. «Շարունակվում են հետապնդումները համայնքի ղեկավարների նկատմամբ, որպեսզի գործող, հեղինակություն ունեցող համայնքի ղեկավարները հրաժարական տան, որ իրենց թեկնածուներին ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն և այդ ուղղությամբ փորձեն ՏԻՄ ընտրություններում հասնել հաջողության: Ակնհայտ է՝ բազմաթիվ գործող քաղաքապետեր, հեղինակություն ունեցող մարդիկ խուսափում են ՔՊ ցուցակով առաջադրվել: Այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են, որպեսզի ՏԻՄ ընտրություններում ևս կարողանան հաջողության հասնել: Կան բազմաթիվ դեպքեր. առաջիկայում ավելի մեծ ծավալով կխոսենք»:

Հարցին՝ ՀՅԴ-ն մտադի՞ր է ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածուներ առաջադրել, օրինակ՝ Գորիսում իրենց դաշինքի անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. Գորիսում ՀՅԴ-ն ևս պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը: Տարբեր համայնքներ ունեն տարբեր մոտեցումներ. տեղեր կան դաշինքով, տեղեր՝ առանձին մեր կուսակցությամբ ենք մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Բազմաթիվ համայնքներում Դաշնակցությունը հանդես է գալու առանձին՝ իր համամասնական ցուցակով: Եթե կա մի տեղ, որ դաշինքով կուսակցություններից մեկն է մասնակցում, դա չի նշանակում՝ կան հակասություններ, պարզապես քաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով տեղական կառավարումը, եկել է այդ եզրահանգման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930