Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է». Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 09,2021 14:16 Share

«Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծանր է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նշենք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Քանաքեռ-Զեյթուն հիվանդանոց՝ տեսակցելու պատգամավոր Արմեն Չարչյանին:

Լրագրողների դիտարկմանը՝ փաստաբանները հայտարարում են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակի հետ անհամատեղելի է ընտրված խափանման միջոցը, նա արձագանքեց. «Սա այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում ոչ միայն պրոֆեսոր Չարչյանի, այլև մեր խմբակցության մյուս պատգամավորների ու նաև բազմաթիվ աջակիցների նկատմամբ: Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև Սահմանադրության կոպիտ ու ակնհայտ ոտնահարմամբ: Սա է այսօրվա իշխանության դիմագիծը, ժողովրդավարական արժեքներից խոսող իշխանության կերպարը»:

Լրագրողների դիտարկմանը՝ Արմեն Չարչյանի հետ կատարվածի առիթով բժշկական հանրությունը միահամուռ կերպով հանդես չեկավ,  Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց. «Մարդիկ ունեն խնդիր, գիտեն՝ եթե կարծիք հայտնեն, ճնշումների են ենթարկվելու: Բազմաթիվ պրոֆեսորներ, մտավորականներ արտահայտել են իրենց կարծիքը, բայց, ընդհանուր առմամբ, մարդիկ կաշկանդված են, քանի որ գիտեն՝ ազատ խոսքի նկատմամբ այս իշխանությունն ինչ վերաբերմունք ունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930