Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանը անհայտ կորած զինծառայողների ծնողներին հավաստիացրել է` գործադրվում են բոլոր ջանքերը՝ յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ

Սեպտեմբեր 09,2021 15:08 Share

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով,  որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։

Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։

Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն, վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930