Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրահարույց պրակտիկա է»․ ՄԻՊ-ը՝ դատական գործերի ձեռագիր մակագրման մասին

Սեպտեմբեր 09,2021 16:28 Share

«Մակագրությունների հետ կապված ստացել ենք բողոքներ։ Հարցն ուսումնասիրում ենք։ Դա խնդրահարույց պրակտիկա է, որովհետեւ խնդիր է առաջանում դատարանի՝ օրենքով սահմանված անկողմնակալության պահանջի առնչությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ վերջերս ԱԱԾ-ն առգրավել էր համակարգիչը, որով գործարկվում էր դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, եւ մինչեւ այժմ բաշխումը տեղի է ունենում դատարանների նախագահների ձեռագիր մակագրման միջոցով․ փաստաբաններն ահազանգում են մակագրությունների քաղաքական նպատակահարմարության խնդրի մասին։

Արման Թաթոյանը նշեց, որ բողոքները վերջերս է ստացել, թեեւ խնդիրը մինչեւ այդ էլ ուսումնասիրել էր․ «Եզրահանգման դեպքում գուցե պարզաբանում պահանջենք եւ քայլեր նախանշենք, բայց արդար դատաքննության տեսանկյունից դա ինքնին խնդրահարույց է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930