Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտի պարբերական հոսանքազրկումներն անվտանգային խնդիր կարող են առաջացնել»․ ՄԻՊ

Սեպտեմբեր 09,2021 17:17 Share

Ստեփանակերտում պարբերաբար տեղի ունեցող հոսանքազրկումներն անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախն այսօր մեծամասամբ սնուցվում է Սարսանգի ջրամբարից սնվող ՀԷԿ-ից, որի հզորությունը չի բավականացնի Արցախի ողջ տարածքի հոսանքով ապահովմանը։ Դրա համար էլ պարբերաբար խափանումներ են լինում»,-նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ եթե էներգետիկ անվտանգության ապահովման համար քայլեր չձեռնարկվեն, հաջորդ աշնանը խնդիրների են բախվելու․ «Կառավարությունը տեղյակ է ու աշխատում է ներդրումների ներգրավման եւ էներգետիկ ոլորտի նոր ծրագրերի իրականացման համար»։

ՄԻՊ-ը նշեց նաեւ, որ Ադրբեջանի բռնազավթած տարածքների բնակիչներն այժմ Ստեփանակերտում են տեղավորվել, սակայն բնակարանային ֆոնդը չի հերիքում, եւ շատերն ապրում են նկուղներում ու հանրակացարաններում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմաններ չկան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930