Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիան ողջունում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ջանքերը

Սեպտեմբեր 09,2021 19:50 Share

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարեւորեց Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջնային է համարում միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

Նա ընդգծեց, որ չնայած COVID-19-ի առաջացրած խոչընդոտներին՝ բավական ակտիվ համագործակցություն է եղել խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ: Այս համատեքստում ԱԺ նախագահը շրջադարձային համարեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործունեության մեջ մտնելը, ինչը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար:

Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բանակցություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով, ինչը թույլ է տալիս մեր երկրին վարել հավասարակշռված եւ ճկուն արտաքին քաղաքականություն:

Իր հերթին Վոլֆգանգ Սոբոտկան բարձր գնահատեց ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները, ինչի վառ ապացույցն են նաեւ վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նշվեց, որ մեր երկիրը ողջունում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ Արցախի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակում լուծելու գործում Ավստրիայի ջանքերը:

Վոլֆգանգ Սոբոտկան համոզմունք հայտնեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Կողմերը մանրամասն քննարկեցին Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի խորհրդարանականներին 2020թ. աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում իրենց խորհրդարանում ագրեսիան դատապարտող քննարկումների եւ հայտարարությունների համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930