Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածո՞ւ

Սեպտեմբեր 09,2021 21:07

Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամներից մեկը՝ ընդդիմադիր ԳԱԼԱ խմբակցության անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության մասին։ Նա հրապարակել էր իրեն տրված տեղեկանքը՝ Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի հանդիսացող թեկնածուի՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված լինելու մասին։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե քաղաքապետի՞ թեկնածու է առաջադրվելու, որին ի պատասխան՝ Լևոն Բարսեղյանը հորդորել էր․ «Դիմացեք՝ կուսակցությունները որոշեն, առաջարկել եմ միավորվել, այդ դեպքում՝ այո»։

Մենք պարոն Բարսեղյանին խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ քաղաքական ուժով է մասնակցելու։ Նա պարզաբանեց հետևյալը․ «Ասեմ այն, ինչ հիմա պարզ է:  Մի քանի կուսակցություններ դիմել էին՝ առաջարկելով գլխավորել իրենց ցուցակը: Ես, ինչպես նախորդ տարիներին, առաջարկել եմ դաշինք կազմել, հիմա առավել ևս, որպեսզի չկրկնվի ԱԺ միկրոմոդելն այստեղ: Շուտով կորոշվի, թե որ քաղաքական ուժերն են դաշինքի համաձայնում: Լուր կտարածենք»:

Ի դեպ, նշենք՝ ԳԱԼԱ-ն, որի ավագանու անդամները ամենաակտիվն են ավագանու նիստերում,  չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը։

«Ի պատասխան գործընկեր լրագրողների հարցադրումներին.

ԳԱԼԱ-ն չի մասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: ԳԱԼԱ կուսակցության անդամները չեն լինի որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում», -գրել է նա։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930