Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրեց Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով

Սեպտեմբեր 10,2021 22:22

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց բարոնուհի Քոքսի՝ Հայաստան այցելության և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատեց բարոնուհու ներդրած ջանքերը  միջազգային տարբեր ատյաններում արցախահայության  ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշտապես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:

Իր հերթին Քերոլայն Քոքսը խորին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար: Բարոնուհին Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է փաստերի հիման վրա բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930