Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին

Հոկտեմբեր 27,2026 16:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ համույթի գործունեությանը՝ կարևորելով ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, ազգային ոգու զորացմանն ու ինքնության պահպանությանն ուղղված ջանքերը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սփյուռքում նման նախաձեռնությունները նպաստում են համայնքային կյանքի աշխուժացմանը և հայորդիների համախմբմանը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։

Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց համույթի կայացմանն ու գործունեությանն իրենց նպաստը բերած բոլոր անձանց՝ հայ պարարվեստը զարգացնելու, նախնյաց մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու նախանձախնդրության համար։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Հայոց Եկեղեցու հովանու ներքո իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերի հայապահպան առաքելությունը՝ անդրադառնալով նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Վերջում Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ, գործուն մասնակցություն բերել համայնքային կյանքին՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ և հաջողություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031