Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեցի կռուգում» վիճաբանելիս օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 20-ամյա երիտասարդի ոտքերին. Shamshyan.com

Հոկտեմբեր 29,2021 11:19

Shamshyan.com. Երեկ` հոկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, աջից նրբոլուկի կոտրվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ-ի ոտքերին։

Տեղում հետաքննական աշխատանքներ են իրականացվել որը ղեկավարել են ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Մովսիսյանն ու հետաքննիչ Մարգարյանը։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031