Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, իմացիր, այս հողերն ու մեր կյանքերն էլ հետն իշխանությունը նվիրել է Ադրբեջանին»․ զոհվածի մոր ելույթն Ազատության հրապարակում

Նոյեմբեր 08,2021 22:33

«Մամ, հիշիր, ինչ էլ լինի, դու գլուխդ բարձր ես քայլելու․․․Պատերազմի դաշտից Արմանիս այս խոսքերը մեր տղաների դիմումն է իրենց մայրերին։ Հիմա ես եմ դիմում ձեզ, հերոսածին մայրեր, հայրեր՝ գլուխներդ բարձր պահեք։ Այդ թշնամին է ուզում, որ մենք խեղճանանք, կոտրվենք, սգի մեջ ապրենք»,-Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2020թ․-ի պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրը՝  Ելիզավետա Բուդաղյանը։ Նա նշեց․ «Թույլ մի տվեք, որ մեր երկիրը նվիրեն թշնամուն։ Այսօր հավաքվել ենք ոչ միայն հերոսներին հիշելու, այլեւ ասելու, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել, չի լինելու, միջանցք չի լինելու, Հայաստանը չի թուրքացվելու։ Մեր տղերքը կռվել են, իրենց երկրային կյանքն են տվել, որ մենք արժանապատիվ ապրենք, որ Արցախը պահենք։ Մենք իրավունք չունենք խեղճանալու, խեղճի դիրքերից հանդես գալու։ Իսկ այսօր ՀՀ-ի ղեկավարությունը խեղճի դիրքերից է հանդես գալիս։ Մի բան կարող եմ ասել։ Նրանք այնքան են խեղճացել, որ ինչ պարտադրում են, ինչ առաջարկում են, այդպես էլ անում են․․․Կամավոր մարտի դաշտում հայտնված իմ Արմանը դեռ հոկտեմբերի սկզբներին համոզված ասում էր՝ «մամ, իմացիր, այս հողերն ու մեր կյանքերն էլ հետն իշխանությունը նվիրել է Ադրբեջանին»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930