Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության եւ բարօրության երաշխավորը. Լևոն Տեր-Պետրոսյանի 1991 թվականի ուղերձն Արցախին

Հունվար 01,2022 10:40 Share

«Արցախի ժողովրդին

Սիրելի արցախցիներ: Ուրախ եմ, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի միջոցով հնարավորություն ունեմ շնորհավորել ձեզ Նոր տարվա առթիվ:

Դժվար է, իհարկե, ձեր փորձության այս տագնապալի պահին խոսքեր գտնել արտահայտելու համար հայությանը համակած հոգեկան խռովքն ու մտատանջությունը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ ոչ մի անարդարություն, ոչ մի խարդավանք խուճապ չի առաջացնի ձեր հերոսական հոգիներում եւ ձեզ չի լքի խիզախ նախնիների անկոտրում ոգին:

Դուք եղաք Հայոց ազգային նոր զարթոնքի կարապետը, եւ այժմ մեր ողջ ժողովրդի պարտքն է երախտագիտությամբ հատուցել ձեր կրած զրկանքները եւ սատար կանգնել ձեր գերմարդկային սխրանքին: Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության եւ բարօրության երաշխավորը, ուղիներ որոնելով Արցախի հարցում արդար քաղաքական լուծում գտնելու համար՝ հիմնված ազգերի ինքնորոշման անսասան սկզբունքի վրա։

Խոնարհաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյան»

01.01.1991թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31