Լրահոս
Օրվա լրահոսը

Որ գնում եք Ծիծեռնակաբերդ ու կակաչ դնում, բա ձեր մեջ ձեր ցեղասպանված պապի արյան կանչը չկա՞. Արմեն Աշոտյան

Հունվար 25,2022 16:37

«Այո, Հայաստանը երբեւէ Թուրքիայի հանդեպ պաշտոնապես չի ունեցել տարածքային նկրտումներ։ Երրորդ հանրապետության խնդիրը եղել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Անմոռուկի կարգախոսը մոռացե՞լ եք՝ հիշում ենք եւ պահանջում։ Այդ պահանջների տակ նախ եղել է միջազգային ճանաչումը, հետո՝ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես ցեղասպանության կրկնության բացառություն, մինչդեռ Նիկոլն ասում է, թե ցեղասպանության ճանաչումը եղել է սփյուռքի խնդիրը։ Սուտը․․․»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքերին, թե Հայաստանը երբեք չի վարել հայ դատի քաղաքականություն։

Արմեն Աշոտյանը շեշտեց․ «Հատկապես Քոչարյան-Սերժ Սարգսյան պաշտոնավարման քսան տարում ուրվագծվեց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը․ քսանից ավելի պետություններ ճանաչեցին, մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններ եւս։ Դա ստացվեց սփյուռքի եւ պետության համատեղ ջանքերով։ Դա չի եղել միայն սփյուռքի ջանքերի շնորհիվ»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երեկ վախեցավ բառացի ասել, թե չի հետապնդելու ցեղասպանության ճանաչման խնդիրը․ «Այնքան դուխ չունի, որ իր իսկ գրածը կարդա։ Ասում է, թե մնացածը կառավարության ծրագրում գրված է։ Ակնհայտ չի՞, որ Նիկոլը թուրքերի վրա ծախում է նաեւ հայոց ցեղասպանությունը։ Որ գնում եք Ծիծեռնակաբերդ ու կակաչ դնում, բա ձեր մեջ ձեր ցեղասպանված պապի արյան կանչը չկա՞։ Ցեղասպանության ուրացումն այլեւս նորմա՞լ է։ Չեմ հավատում, որ ժողովուրդը կարող է մարսել ցեղասպանության ուրացումը։ Եթե Ծիծեռնակաբերդում եղած հայը ոտքի չկանգնի, էլ չգիտեմ, թե ինչ պետք է մտածել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31