Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչվել․ Լևոն Զուրաբյան. «Ա1+»

Հունվար 25,2022 23:13

«Ձեզ գաղտնիք բացեմ՝ Արմեն Սարգսյանը մինչև նախագահի թեկնածու առաջադրվելն այցելել էր Կոնգրես։ Եվ առաջին հարցը, որ տվեցի՝ Սահմանադրությունը կարդացե՞լ եք։ Իր պատասխանը հետևյալն էր, այո, լիազորությունները շատ վատն են, բայց կա նաև հեղինակության խնդիր, որը թույլ կտա դուրս գալ դրա սահմաններից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով  նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։

Լ․Զուրաբյանը նաև հավելում է, թե տեքստում Ա․Սարգսյանի թվարկածներից ոչ մեկը կապ չունի իր հրաժարականի պատճառների հետ։

Լ․Զուրաբյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում հնչեցրած մի քանի մտքերին, մասնավորապես այն հայտարարությանը, թե ՀՀ Ազգային ժողովը 1992թ․ վավերացրել է մի համաձայնագիր, որտեղ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Խոսքը, հավանաբար, ԱՊՀ դեկլարացիայի մասին է, որը ստորագրել են 1991թ․ 12 պետություններ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Երբ անդամակցում ես որևէ միջազգային կառույցի, համապատասխան փաստաթղթերում կա տարածքային ամբողջականության հարցը։ Իրականում՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի կողմից։ Խոսքն այն մասին է, որ այդ կառույցին անդամակցող երկրները փոխադարձ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը»,- մեկնաբանում է ՀԱԿ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հնարավոր ճանաչմանը, ապա Լ․Զուրաբյանն ասում է, թե դա կնշանակի, որ ԼՂՀ-ն կմնա Ադրբեջանի կազմում։ «Սա էապես կթուլացնի ԼՂՀ պայքարը»,- հավելեց նա։

Մանրամասները՝   տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31