Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ և չի կարող հայտարարվել. ՀՀ Գլխավոր դատախազության պատասխանը. 168.am

Մարտ 04,2022 23:40

Փետրվարի 21-ին ադրբեջանական Minval.az-ը հաղորդեց, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Կայքը հղում էր կատարել Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևին։

Վերջինս հայտարարել էր, թե իբր 1988 թվականի փետրվարից ՀՀ նախկին նախագահներն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով ժողովներ են հրավիրել։

Այս առնչությամբ 168.am-ը գրավոր հարցեր էր ուղղել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ ցանկանալով տեղեկանալ՝ ի՞նչ հակընդդեմ գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրել են, որ դեռևս 2017թ.-ից դատախազությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ու օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հետախուզման հարցումների փորձերը կանխելու և ձախողելու ուղղությամբ։

Նման փորձերի վերաբերյալ տեղեկություն ստացվելու յուրաքանչյուր դեպքում ՀՀ դատախազության կողմից կատարվում են համապատասխան ստուգումներ ու ձեռնարկվում միջոցներ դրանք ձախողելու ուղղությամբ։

«Ձեր կողմից նշված անձանց կապակցությամբ ևս (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան,- Գ.Ս.) ձեռնարկվել են ստուգմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում համապատասխան հրապարակումներում առկա տեղեկատվությունը չի հաստատվել»,- նշված է Գլխավոր դատախազությունից մեզ ուղարկված պատասխանում:

Միևնույն ժամանակ Դատախազությունը հարկ էր համարել նշել, որ նման խնդիրների լուծման ուղղությամբ «Ինտերպոլի» Գլխավոր քարտուղարության հետ իրականացվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ այդ գործերով հարցումները «Ինտերպոլի» կանոնադրության 3-րդ հոդվածին չհամապատասխանող ճանաչելու վերաբերյալ, հետևաբար՝ նմանատիպ որևէ հարցման «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031