Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա»․ Փաշինյանն ապրիլին կգնա Մոսկվա

Մարտ 10,2022 13:27

Անդրադառնալով Ֆրանսիա կատարած իր այցին, այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապրիլին էլ նախատեսված է իր այցը Ռուսաստանի Դաշնություն:

Նրա խոսքով, հիմա, այդ այցի նախապատրաստական փուլում են. «Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա»:

Ապա ներկայացրեց Ֆրանսիայի այցի մանրամասները. «Գիշերը մենք վերադարձել ենք պատվիրակությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Կարծում եմ՝ հիմա մենք պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական եւ ոչ միայն տնտեսական համագործակցությանը: Նկատի ունեմ, մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել: Պետք է կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, նաեւ տնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ աշխատենք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվիրակության կազմում եղել են նաեւ առողջապահության նախարարը, ՏԿԵ նախարարը, արտգործնախարարը ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները եւ այլք:

Վարչապետը նաեւ հայտնեց, որ հնարավորություն է ունեցել հանդիպում ունենալ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. «Քննարկվեցին նաեւ ԵՄ-Հայաստան համագործակցության հարցերը եւ մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ, այցը հաջող էր»:

Նա կարեւոր համարեց նաեւ Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031