Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը. «Ա1+»

Ապրիլ 08,2022 22:45

«Ա1+».   Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Քննարկվել է երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:

« Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործարկման ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930