Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

Ապրիլ 18,2022 10:10

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում ներկայացվեց Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը (թարգմանիչ՝ Պիերպաոլո Ֆաջջի)։

Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու գրքի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։


Հրատարակությունը ներառում է Չարենցի նաև այլ բանաստեղծությունների թարգմանություններ, որ իրականացրել է գրքի խմբագիրը՝ Գրիգոր Ղազարյանը:

Երեկոյի ընթացքում թարգմանիչները խոսեցին արված թարգմանությունների, դրանց առանձնահատկությունների և թարգմանաբանական որոշ խնդիրների մասին։

Այնուհետև հաջորդեցին հայերեն-իտալերեն զուգադրական ընթերցումներ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930