Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ անող երիտասարդներին միացել է 44-օրյա պատերազմի եւս մեկ մասնակից

Ապրիլ 20,2022 21:21

«Հասել ենք արժանապատվության կարմիր գծին»՝ արդեն երրորդ օրը հացադուլ հայտարարած  երիտասարդներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն իրենց ձեւակերպմամբ՝ Արցախն Ադրբեջանի կազմում չպատկերացնողներին  հրավիրել էին Ազատության հրապարակ: Նրանց է միացել նաեւ 44-օրյա պատերազմի եւս մեկ մասնակից Մնացական Ավետիսյանը:

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում՝ տեսանյութով: «Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին»,-ասել է Մնացական Ավետիսյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930