Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը

Հունիս 06,2022 19:44 Share

ԿԳՄՍ նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 84 տարեկանում կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը:

Վրեժ Հակոբյանը հանդիսատեսին հայտնի է ոչ միայն թատրոնում, այլև կինոյում կերտած իր դերերով՝ Ռոդրիգո Շեքսպիրի «Օթելլո դրամայից», Սերոբը՝ Վ. Փափազյանի «Ժայռը» պիեսից, Արտակ Մոկացը՝ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպից, «Կարինե», «Խաթաբալա», «Երկունք», «Արևիկ» և այլ կինոֆիլմերից:

Թատերարվեստում և կինոարվեստում ունեցած իր ակնառու վաստակի համար Վրեժ Հակոբյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալների:

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թ. Աթենք քաղաքում: 1947 թ. հայրենադարձվել է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի արվեստանոցը: Երկար տարիներ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դերասան Վրեժ Հակոբյանի ընտանիքի անդամներին և գործընկերներին:

Վրեժ Հակոբյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմ գործընկերների և արվեստասերների սրտերում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930