Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագիծը

Հուլիս 19,2022 21:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը:

Զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ:

Նշվել է, որ ռազմավարության ընդունումը բխում է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից: Նախագիծը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Խորհրդակցությանը մանրամասն ներկայացվել են դատական համակարգի, փաստաբանության, ԴԱՀԿ, նոտարական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացը:

Ռազմավարության նախագծով նախատեսվում են էլեկտրոնային արդարադատության ոլորտի բարեփոխումներ, մասնավորապես, գործընթացների և փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության, քրեական, քաղաքացիական, ընտրական և սահմանադրական  ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու դրանց նպատակներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ռազմավարության ընդունումը և շեշտել, որ դատական և իրավական ոլորտներում բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից մեկն են ու գործադիրը հետևողական է լինելու վերջիններիս արդյունավետ իրականացման գործում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031