Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը Լեհաստանի Սեյմի նախագահին ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ

Հուլիս 19,2022 21:44

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լեհաստանի Սեյմի նախագահի հետ

Հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։

Արարատ Միրզոյանը և Էլժբետա Վիտեկը գոհունակությամբ են նշել երկու ժողովուրդների միջև պատմական ընդհանրությունների վրա հիմնված Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան։

Կողմերը մեծապես կարևորել են օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ գործընկերային կապերն ու արդյունավետ համագործակցությունը՝ այս առումով ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերակատարությունը, բարձր մակարդակի փոխայցելությունների և խորհրդարանականների միջև կանոնավոր շփումների շարունակականությունը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031