Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ջրափրկարարները քաղաքացիներին և շրջված սկուտերները տեղափոխել են ափ

Հուլիս 30,2022 19:01

Հուլիսի 30-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 400 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել:

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Գ․ին (ծնված 1972 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։

***

Հուլիսի 30-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել։

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1982 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031