Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց «Չոչի մրցույթ 2022»-ը, որը շուտով կտարածվի նաեւ մարզերում (ֆոտոշարք)

Հուլիս 31,2022 23:36

«Երազ» այգում Հայ ծնողների ակումբի նախաձեռնությամբ երրորդ անգամ անցկացվեց ձեւով եւ բովանդակությամբ եզակի՝«Չոչի մրցույթ 2022»-ը, որին մասնակցեցին մայրաքաղաքի եւ Հայաստանի տարբեր մարզերի մինչեւ մեկ տարեկան 64 մանուկներ: Անգամ ցուցակագրվել էր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան ժամանած մի հայ երիտասարդ ընտանիք:

Չոչի մրցույթով լուծվում է երկու գլխավոր խնդիր. որպեսզի հնարավորինս փոքրիկ բալիկներ մասնակցեն, որովհետեւ միջոցառումների ճնշող մասը մեծահասակների համար է կազմակերպվում եւ երկրորդ, որպեսզի լինի ընտանեկան մրցույթ, որին, ըստ էության, ներգրավվում են նաեւ հայրիկներն ու մայրիկները, տատիկներն ու պապիկները, քույրիկներն ու եղբայրները:

Հայ ծնողների ակումբի հիմնադիր տնօրեն Աստղիկ Զաքարյանն Aravot.am-ին ասաց. «Ուրախալի է, որ տարեցտարի մասնակցող բալիկների թիվն ավելանում է: Օրինակ, առաջին մրցույթին, որ կազմակերպեցինք 2019 թվականին, մասնակցեց 40 բալիկ, երկրորդին (2021 թվական)՝ 56, իսկ այս տարի արդեն՝ 64 մասնակից: Ակումբը գործում է արդեն 12 տարի եւ նպատակ ունի ծնողներին երեխաների կապակցությամբ աջակցել ցանկացած հարցում»:

Տիկին Զաքարյանը նաեւ նշեց, որ նախատեսում են նաեւ մրցույթները դուրս բերել Երեւանից, որպեսզի մարզերում նույնպես ավելի շատ երիտասարդ ընտանիքներ եւ մանուկներ ներգրավվեն այս ժամանցային եւ առողջ ապրելակերպի ծրագրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031