Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի VVD-ի գլխավոր գրասենյակում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի մանրամասները․ Մարուքյան

Սեպտեմբեր 26,2022 22:45

Նիդերլանդների իշխող` «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD)» հրավերով երկօրյա այցով Հաագայում եմ գտնվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակության հետ միասին (կուսակցության կառավարման խորհրդի անդամներ Արարատ Ստեփանյան, Անի Սամսոնյան, Իգոր Ավակյան, Ռուզաննա Ավագիմյան). ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

VVD-ի գլխավոր գրասենյակում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել կուսակցության պառլամենտական խմբակցության միջազգային կապերի պատասխանատու թիմի հետ, ինչպես նաև կուսակցության այլ անդամների հետ, իմ կողմից ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի մանրամասները, ռազմագերիների շուտափույթ վերադարձման և շարունակվող ադրբեջանական օկուպացիայի հարցերը, քննարկել ենք Նիդերլանդների դիրքորոշումը մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930