Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն հարգում է իր զինվորին, մինչդեռ Հայաստանի իշխանությունները հայ ռազմագերիներին անվանում են «Ադրբեջանում պահվող անձինք»․ Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 19,2026 16:11 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

ԱՄՆ-ում այսօր նշվում է ռազմագերիների և անհայտ կորած զինծառայողների ազգային հիշատակի օրը (National POW/MIA Recognition Day)։

ԱՄՆ-ն հարգում է իր զինվորին՝ այն մարդուն, ով զենքը ձեռքին պաշտպանում է իր պետությունը։

Մինչդեռ Հայաստանի իշխանություններն իրենց հռետորաբանության մեջ հայ ռազմագերիներին անվանում են «Ադրբեջանում պահվող անձինք»։ Նրանք որդեգրել են անհասկանալի ռազմավարություն՝ ցանկանում են մեր ռազմագերիներին վերադարձնել՝ առանց Ադրբեջանի հեղինակությանը վնաս հասցնելու։

Դա ենթադրում է, որ մենք չպետք է իրերն իրենց անուններով կոչենք, միջազգային հանրության առջև չբարձրաձայնենք, որ հայ ռազմագերիները ադրբեջանական բանտերում ենթարկվում են խոշտանգումների, իսկ քրիստոնեական աշխարհին չհայտնենք, որ նրանց ստիպում են հեռացնել խաչի պատկերով դաջվածքները։

Այդ ամենն արտացոլում է, թե պետությունն ինչպես է վերաբերվում գերության մեջ հայտնված իր քաղաքացուն, իր զինվորին, իր համար կռված ու զենք վերցրած մարդուն, և շատ հստակ ուղերձ է ապագա զինվորներին. հենց սա է ապապետությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930