Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական աղբյուրները հայտնում են, թե ռուսական հետախուզությունը փորձել է Ուկրաինայի վարչապետի կեղծ կերպարանքով առցանց հանդիպում կազմակերպել Հալուք Բայրաքթարի հետ

Հոկտեմբեր 10,2022 17:29 Share

Ermenihaber. Ուկրաինական մամուլին հղում տվող թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռուսական հետախուզությունը փորձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով առցանց հանդիպում կազմակերպել թուրքական «Baykar Technology» ընկերության  գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Հանդիպումը, սակայն, կանխվել է ուկրաինական հետախուզության ջանքերով։

Միջադեպի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչությունը՝ նշելով որ կանխվել է «Baykar Technology» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի դեմ նախատեսված սադրանքը։

Կադրերում երևում է, որ ռուսական կողմը ներկայացել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով։ Այս մեթոդով ռուսական հետախուզությունը փորձել է հանդիպել թուրքական հարվածային ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։

Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ հանդիպմանը միացել է ուկրաինական հետախուզությունը՝ որպես Բայրաքթարի քարտուղար։ Պնդում է արվում, որ ռուսական հետախուզությունը փորձել է խաթարել Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները «deepfake» մեթոդով։

Ռուսական հետախուզական ծառայությունը հաճախ է օգտագործում «Deepfake» տեխնոլոգիան։ Այս մեթոդի շնորհիվ արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծվում են կեղծ դեմքեր ու ձայներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31