Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դիտորդական խմբին զուգահեռ պաշտոնական Երևանը պատրաստ է ընդունել նաև ՀԱՊԿ-ի դիտորդներին. Պարույր Հովհաննիսյան. «Ազատություն»

Հոկտեմբեր 13,2022 17:47

«Ազատություն». Եվրամիության դիտորդական խմբին զուգահեռ պաշտոնական Երևանը պատրաստ է ընդունել նաև ՀԱՊԿ -ի դիտորդներին։ «Եթե լինի նման առաջարկ, ապա Հայաստանը չի հրաժարվի և բաց է յուրաքանչյուր կոնստրուկտիվ նախաձեռնության համար», – «Ազատության» հետ զրույցում նշեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Դե եթե առաջարկը լինի, մեր դիմումի համաձայն, ես չեմ տեսնում խնդիր, որպեսզի մենք հրաժարվենք որևէ կոնստրուկտիվ, դրական նախաձեռնությունից», – ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, քանի որ ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, ապա հնարավոր այդ դիտորդական առաքելությունը իր մեջ կարող է ռազմական կոմպոնենտ ունենալ, պարզապես քանի դեռ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ տեղի չի ունեցել, դժվար է հստակ որևէ բան ասել։

«Հնարավոր է, Եվրամիությունը ռազմական կառույց չէ, ՀԱՊԿ-ը այլ բնույթի կառույց է, պաշտպանության ոլորտի, ենթադրաբար, հնարավոր այդպիսի առաքելությունը կարող է այդպիսի կոմպոնենտ ունենալ», – նշեց փոխարտգործնախարարը

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվեն և՛ Եվրամիության և՛ ՀԱՊԿ-ի դիտորդները, արտաքին գործերին նախարարի տեղակալը պատասխանեց, թե երբ կունենան կոնկրետ առաջարկ այդ ժամանակ համադրության հարցը կքննարկվի։ Այժմ կոնկրետ առաջարկ ունեն Եվրամիությունից և այդ ուղղությամբ են աշխատում:

«Մենք դիմել ենք բոլորին՝ ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵՄ, երկկողմ հարթակներով, հիմա ինչպես կլինի այդ համադրությունը, դա երկրորդ հարց է, այս պահին ունենք Եվրամիության կոնկրետ առաջարկ, աշխատում ենք դրա շուրջ, երբ արդեն ի հայտ գան այլ նախաձեռնություններ, արդեն պետք է աշխատանք տարվի», – ընդգծեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31