Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության մարտական ​​անօդաչու սարքեր գնելու

Հոկտեմբեր 20,2022 12:36

22 երկիր պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, ինչպես հայտնում է Middleeastmonitorը, այս մասին նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։

«Այժմ իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ», – ընդգծել է գեներալ Սաֆավին։

«Մինչ Իսլամական հեղափոխությունը Իրանն իր ռազմական կարիքների 80 տոկոսը ներմուծում էր արտասահմանից, սակայն այժմ արտադրում է դրանք»,- հավելել է գեներալը:

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական արտադրության «Shahed 136» անօդաչու թռչող սարքը Ռուսաստանի կողմից օգտագործվել է Ուկրաինայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31