Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Բաքվին և Երևանին կրկին զսպվածության կոչ է արել

Նոյեմբեր 07,2022 15:14 Share

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են շփման գծում լարվածության հրահրմամբ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ շեշտադրված էր կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի՝ բացառապես դիվանագիտական-քաղաքական, խաղաղ ճանապարհով կարգավորման մտադրությունը: Ուստի մենք նախկինի պես կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այնպիսի վտանգավոր գործողություններից ու քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության հրահրմամբ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով նոր կրակոցների մասին տեղեկությունները:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել