Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Գերմանիա

Նոյեմբեր 07,2022 19:30

Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, ում հրավերով էլ նվագախումբը մեկնում է Գերմանիա։

Որպես մենակատար հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան,  Էդվարդ Միրզոյան։

Գերմանական հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, նվագախումբը կմասնակցի Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի Իկինգ փառատոնին։ Երկու համերգ նախատեսված է Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։

Նշենք, որ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգն իր ժամանակների ամենաճկուն դիրիժորներից է: Իր երաժշտական կարիերան սկսել է ութ տարեկանից՝ Տյոլցի տղաների երգչախմբում, որտեղ և հետագայում աշխատել է: Հանդես է եկել Georgian Chamber Orchestra Ingolstadt, Munich Symphony Orchestra, Southwest German Chamber Orchestra Pforzheim, Karlovy Vary Symphony Orchestra, North Bohemian Philharmonic Orchestra Teplice և այլ կոլեկտիվների հետ: Սերտորեն համագործակցում է նաև բարոկո նվագախմբերի հետ: Մյունխենում 2000 թվականին հիմնադրել է երաժշտական փառատոն: Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Թյուբինգենի համալսարանի երաժշտական տնօրենն է, այդ պաշտոնին է ընտրվել 140 դիմողների հաղթելով:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930