Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կառավարությունը 5 միլիարդ դրամ հատկացրեց ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու համար

Դեկտեմբեր 29,2022 14:38

Սա մեր կառավարության վերջին նիստն է այսօր և շատ կարևոր է, որ մենք այս որոշմամբ լավ նվեր ունենք Իջևանի, Դավթաշենի, Արտաշատի և Մարտունու երեխաներին, կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մինչ ձայնը կփոխանցեր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց մարզական նշանակության կառույցների կառուցման և վերանորոգման ծրագիրը, որում ընդգրկված են 6 հաստատություններ, մասնավորապես, պետական բյուջեի շրջանակում կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը: Բացի այս, աշխատանքներ են իրականացվում Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցում։ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդեն իսկ ավարտվել են աշխատանքները, կառուցվում է նաև Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը։

«Այսօրվա նախագիծն աննախադեպ է, որովհետև մինչ այս ՀՖՖ-ին և ֆուտբոլին աջակցումը նման ծավալով չի իրականացվել և այս նախագծով առաջարկում ենք 2022 թվականի բյուջեն ավելացնել 2.5 մլրդ դրամով, և այդ միջոցներն ուղղել ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելուն»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ նախատեսվում է կառուցել ֆուտբոլի 4 դպրոց Երևանի, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Ընդհանուր առմամբ, ծրագրի արժեքը կկազմի 5 միլիարդ դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031