Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական բանակը հայոց ավանդական մարտական ոգով, պայքարը շարունակելու անկոտրում վճռականությամբ դեռ նոր հաղթանակներ է կերտելու». Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 29,2022 23:55

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հինգ ուղղություններով այցելել են Հայաստանի սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։

Օբյեկտիվորեն գնահատելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է մեր Բանակը 2020 թ. պատերազմից, պարտադրված պարտությունից, անհաջողություններից հետո և սակայն շարունակում է մաքառել` արհամարհելով ամեն վտանգ, ես նորից պնդում եմ, որ Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը, հեղինակությունը։

Ամանորի կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հղելով առաջին գծում կանգնած մեր զինվորներին, հրամանատարներին` առողջություն, տոկունություն ենք մաղթել նրանց ու հայտնել մեր զորակցությունը, պատրաստակամությունը` ամեն վայրկյան նրանց թիկունքում կանգնելու, նրանց շարքերը համալրելու։ Այն խորին համոզմունքն ունենք, որ Հայկական բանակը հայոց ավանդական մարտական ոգով, պայքարը շարունակելու անկոտրում վճռականությամբ դեռ նոր հաղթանակներ է կերտելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031