Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակվողը Ադրբեջանի դեսպանատան շենք է մտել իր երկու երեխաների հետ․ Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել

Հունվար 27,2023 13:36

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացնող անձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի ոստիկանապետ, գեներալ Հոսեին Ռահիմիին:

Ռահիմին նշել է, որ հարձակվողն այսօր առավոտյան մտել է դեսպանության շենք և հրազենից կրակ է բացել: Միջադեպի հետևանքով 1 մարդ սպանվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:

Թեհրանի ոստիկանապետը նշել է, որ հարձակվողը շենք է մտել իր երկու երեխաների հետ: Նախաքննության ժամանակ որպես հրաձգության շարժառիթ հարձակվողը նշել է «անձնական և ընտանեկան խնդիրներ»:

Daily Sabah լրատվամիջոցը հաղորդում է, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ հարձակվողը զինված է եղել Կալաշնիկովի ավտոմատով: Երկու վիրավորների վիճակը բավարար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031