Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում

Մարտ 18,2023 19:48

Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի Acba Business Club գործունեությունը։

Acba Business Club մեկնարկի հատուկ հյուրն արհեստական բանականության ոլորտի առաջատար «ABBYY» ընկերության հիմնադիր, «Band of Angels» ներդրողների խմբի անդամ Դավիթ Յանն է, ով բանախոսելու է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։ Այնուհետև կկայանա «Բիզնես համայնքի դերն ու կարևորությունը» թեմայով պանելային քննարկում։

Միջոցառմանը մասնակցելու հայտը կարող եք ներկայացնել այստեղ։

Acba Business Club-ի մեկնարկի միջոցառումը լավ հնարավորություն է նոր գործարար կապեր հաստատելու և գործընկերների ցանցն ընդլայնելու համար։

 Դառնալով Acba Business Club-ի անդամ՝ ընկերությունների ղեկավարները կկարողանան ներկա գտնվել ակումբի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են միջազգային բիզնես իրադարձություններին ու բիզնեսի վերաբերյալ ակտուալ քննարկումներին մասնակցելը, արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալ խոսնակների բանախոսություններն ունկնդրելու հնարավորությունը, ակումբի գործընկեր կազմակերպություններից հատուկ պայմաններով ՏՏ, մարքեթինգային, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև խորհրդատվական ընկերությունների ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, բազմաթիվ այլ առավելություններ։

Ակումբին անդամակցելու, առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև գործընկերների հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել sme.acba.am կայք։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031