«Այո, իհարկե, էսկալացիայի վտանգ կա։ Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից ու դրանցում ՀՀ-ի դրսեւորած կառուցողական մոտեցումներից»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից կա՞ նոր էսկալացիայի վտանգ։
Արարատ Միրզոյանը նշեց․ «Այս օրերին, երբ ականատես ենք լինում սուր հռետորաբանության եւ սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ ՀՀ-ի եւ ԼՂ-ի դեմ կա։ ԼՂ-ի դեպքում նաեւ ցեղասպանական գործողությունների դրսեւորման մասին է խոսքը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ