Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանն ու Լին Թրեյսին Մոսկվայում հանդիպել են և ընդգծել` «վաշինգտոնյան եռակողմ բանակցությունների կարևորությունը»

Մայիս 05,2023 21:55

Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լինն Թրեյսիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ կարևորելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը։

Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-ից 4-ն ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունների կարևորությունը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կոպտորեն հակասում է Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031