Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղհովիտում տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին

Հունիս 09,2023 18:12

Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու նռնակը ձեռքին, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել էր տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակները կպայթեցնի և կսպանի նրանց, սակայն հանդիպելով հոր և եղբոր դիմադրությանը՝ դուրս էր եկել տնից և նռնակները պահել տան հետնամասի խոտերի մեջ: Նշված վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով: Տանտերը առանձնատան մոտակա կիսաքանդ շինությունում գտնվող մեղվափեթակի արկղի միջից ներկայացրել է 4 լիտր տարողությամբ տարա՝ 181 գրամ կանեփանման զանգվածով, և 3 լիտր տարողությամբ տարա՝ դեղնականաչավուն հեղուկով: Նա կիսաքանդ շինության տարբեր հատվածներից ներկայացրել է նաև պլաստմասե շշեր, որոնք նախատեսված են եղել կանեփի զանգվածը ծխելու համար, և մեկ ներարկիչ: Հայտնել է, որ կանեփանման զանգվածը պատկանում է որդուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 44-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930