Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցասման մեջ են բոլորը, ըմբռնումով եմ մոտենում». Տեր Աբելը հրապարակի միջադեպի մասին

Սեպտեմբեր 21,2023 17:17

Aravot.am-ի խնդրանքով՝ տեր Աբել քահանա Քարտաշյանն անդրադառնալով Հանրապետության հրապարակում կայացած միջադեպին, երբ  ցույցի մասնակիցներից ոմանք նեղսրտել էին իր «ուր եք հայեր, եկեք խոստովանեք ձեր սխալը» արտահայտությունից՝ ասաց, որ մեկնաբանելու բան առանձնապես չկա:

«Մարդիկ տարբեր ձեւով են մտածում, խնդիր չկա: Մեկնաբանելու բան չկա, ցասման մեջ են բոլորը, ուզում են իրենց կարծիքը բարձրաձայնել, ասել…  Ըմբռնումով եմ մոտենում: Հետո ինքը (զայրացած քաղաքացին-Գ.Հ.) զգաց, որ ես վատ բան չեմ ասում»,- ասաց հոգեւորականը:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հարթակից տեր հայրն  ասել էր, որ իրենից սկսած՝ բոլորը պետք է խոստովանեն իրենց սխալները եւ գիտակցելով ներողություն խնդրեն Աստծուց, քանի որ բոլորը մեղավոր են ներկա իրավիճակի համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930