Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները պարալիզացնում են Երևանի երթևեկությունը՝ Հանրապետության հրապարակից հինգ ուղղություններով շարժվելով, փակելով փողոցներ

Սեպտեմբեր 21,2023 20:15

Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը հինգ ուղղություններով երթով շարժվում է, որպեսզի փակեն փողոցներ` պարալիզացնելով երթևեկությունը Երևանում։

Քաղաքացիները վանկարկում են «Արցախ, Արցախ», «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ, դավաճան», «Միացեք», աղբամաններով փորձում են փողոցներ փակել։ Մեքենաների միջից ազդանշաններով միանում են ցուցարարներին։

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը հարթակից հայտարարեց երթի հիմնական ուղղությունները․ «Ինձնից աջ խումբը՝ կազմակերպված տեղափոխվում ենք Ամիրան փողոցով՝ դեպի Մաշտոց, Սարյան, Փակ շուկա։ Ինձնից ձախ՝ շարժվում եք դեպի Ռոսիա կինոթատրոնի ուղղությամբ, դեպի Խանջյան, մինչև Սասունցի Դավիթ կարող եք հասնել։ Հրապարակի կենտրոնում գտնվողները շարժվում են մինչև քաղաքապետարան, մինչև Կոնյակի գործարանի խաչմերուկ՝ մի մասը, մյուս մասը դեպի Կրկես-Արշակունյաց խաչմերուկ։ Իմ հետևում գտնվող աջ հատվածը շարժվում է Նալբանդյան փողոցով մինչև վերջ՝ մինչև կհասցնենք մարդկային զանգվածով ապահովել փողոցների փակելը։ Ես կմիանամ Նալբանդյան հատվածով գնացողներին։ Ձախ հատվածը շարժվում է Աբովյան փողոցով ու մինչև վերջ՝ Սայաթ-Նովա, Մոսկովյան, մինչև Կորյուն հասնողը»։

Անդրանիկ Թևանյանը հորդորեց քաղաքացիներին փողոցներ փակել ու «լայվ մտնել»․ «Մեր խնդիրը բողոքի գործողություններ իրականացնելն է։ Ինչ վերաբերում է վաղն առավոտյան, ապա քաղաքի բոլոր տեղերում, որտեղ դուք կարող եք, իրականացնում եք փողոց փակելը։ Առավոտյան ժամը 07․30-ից սկսում եք փողոց փակելը, հետո ժամը 10։00-ին գալիս ենք կառավարության շենքի մոտ։ Եթե մարզերում կարող են միանալ, թող միանան հիմնական մայրուղիների հետ կապված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930