Լրահոս
Օրվա լրահոսը

Դա այլակարծության, ժողովրդավարության գործիքակազմեր են, որոնք կիրառել է ՔՊ-ն Ալավերդիում և Գյումրիում. Ռոմանոս Պետրոսյան. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 14,2023 10:32

ArmLur.am-ի զրուցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն է:

Տպավորություն է, որ ՔՊ-ն որոշել է ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից, ովքեր ՔՊ անդամ չեն, ինչպես Ալավերդիում եղավ վերջերս, հիմա նույնը որոշել եք կրկնել Գյումրիում, հաջորդը՝ Գորիսն է: Ավելին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Նիկոլ Փաշինյանն է այդ որոշումը կայացրել, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր ընդդիմադիր համայնքապետերին հեռացնել և բոլոր համայնքներում իշխանություն վերցնել:

-Բնավ, այդպիսի որոշում չկա, ես սա պաշտոնապես եմ ասում: Ալավերդիում լրիվ այլ իրավիճակ է, Գյումրիում՝ տրամագծորեն այլ: Եթե Ալավերդիում պարզապես ավագանու մանդատ ստացած գործիչները վերախմբավորվեցին և արդյունքում ընտրեցին ՔՊ-ի ներկայացուցիչին՝ որպես համայնքի ղեկավար, ապա Գյումրիում, ընդհակառակը, հուշագրով համատեղ կառավարում ստանձնած ձևաչափից ՔՊ-ն հրաժարվեց և անցավ դասական ընդդիմադիր դաշտ և ընդդիմադիրի մանդատով է շարունակելու իր գործունեությունը Գյումրիում: Այսինքն, այդ համայնքներում տրամագծորեն այլ գործընթացներ են տեղի ունեցել, բայց երկուսն էլ քաղաքական առողջ գործընթացներ են, դա այլակարծության, ժողովրդավարության գործիքակազմեր են, որոնք կիրառել է ՔՊ-ն:Գյումրիի ավագանու մեր ֆրակցիայի ղեկավարը Քնարիկ Հարությունյանը և երկու փոխքաղաքապետերը՝ ՔՊ մանդատով նշանակված և հրաժարական ներկայացված մամուլի ասուլիսով են հանդես եկել, և սպառիչ պատասխաններ են տվել: Ինչ վերաբերվում նրան, որ վարչապետն հրահանգ է տվել ազատվել ընդդիմադիր համայնքապետերից, հստակ ասում եմ՝ չկա նման բան, վարչության նախագահը՝ նույն ինքը վարչապետը, նման խնդիր չի դրել, դա դեմ է մեր քաղաքականությանը և ժողովրդավարության սկզբունքներին:

Քրիստինա ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031