Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական «Mezzo»-ն ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները և Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փաստագրական ֆիլմը

Հունվար 16,2024 16:08

Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024թ. փետրվարի 1-ը «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կշարունակի ցուցադրվել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Mezzo» հեռուստաալիքի կողմից նկարահանված փաստագրական ֆիլմը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին (ֆիլմի պրեմիերան «Mezzo»-ի եթերում կայացել է 2023թ. դեկտեմբերին)։

Համերգները և ֆիլմը կարող եք դիտել՝ հետևելով կայքում տեղադրված ժամանակացույցին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել