Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմադրել անխուսափելի հարձակման ժամանակ

Փետրվար 01,2024 10:00

«Դուք ուզում եք, որ պատերազմ լինի, որ էլի արյուն թափվի, որ նոր զոհեր լինեն, մի՞թե 5000 զոհերը քիչ են»: Այսպիսի հուզական «փաստարկներով» են հանդես գալիս Փաշինյանի քարոզիչները՝ հակադարձելով իշխանության ցանկացած ընդդիմախոսի:

Դարձյալ կարող եմ պատասխանել միայն իմ անունից: Ես չեմ ուզում, որ նոր լայնածավալ մարտական գործողություններ լինեն՝ կխուսափեմ «պատերազմ» բառից, որովհետեւ համոզված եմ, որ պատերազմը սկսվել է 1991 թվականին եւ առ այսօր չի ավարտվել: Բայց ընդհանուր առմամբ, այո, պատերազմը, հատկապես դրա մարտական փուլը աղետ է, որն ուղեկցվում է բարոյականության անկմամբ եւ արժեքների խեղաթյուրմամբ: Իմ ցանկությունը հետեւյալն է. երբ թշնամին հերթական անգամ հարձակվի մեզ վրա (իսկ դա, իմ կարծիքով, անխուսափելի է), մենք կարողանանք հավուր պատշաճի դիմադրել: Կարծում եմ, որ դա ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու նորմալ ձգտում է:

Սկսած 1991 թվականից՝ Ադրբեջանը միշտ հարձակվողի, իսկ մենք՝ միշտ պաշտպանվողի դերում էինք: Դա կարեւոր է արձանագրել, որովհետեւ մեր պաշտոնական քարոզիչները, կրկնելով ադրբեջանցիներին, պնդում են, որ մենք ինչ-որ բան ենք զավթել, ուրիշի հողն ենք գրավել: Իրականում այն, ինչ 1992-94 թվականներին արել է Հայոց բանակը, ինքնապաշտպանություն էր՝ այդ թվում անվտանգության գոտու ստեղծումը:

Մինչեւ 2020 թվականը (այդ թվում՝ 2016-ին) մենք կարողացել ենք պաշտպանվել: Դրանից հետո՝ չենք կարողացել, ինչը, իմ կարծիքով, ներկայիս իշխանության տհասության եւ ապաշնորհության արդյունքն է: Բայց ինձ, մեծ հաշվով, հետաքրքիր չեն իշխանությունն ու ընդդիմությունը՝ ով ուզում է, թող այդ ժամանակավոր, անցողիկ «կայֆերը» վայելի: Ինձ համար կարեւոր է, որ իմ հայրենակիցները հասկանան, որ, կրկնեմ, թշնամու նոր հարձակումն անխուսափելի է եւ՝ որ այդ նոր բախումից հետո մենք պետք է շարունակենք ապրել մեր հողում, եւ ունենանք հայկական պետություն:

Փաշինյանի քարոզիչները երբեմն ասում են՝ «այո, Ադրբեջանը կարող է հարձակվել, բայց ամբողջ աշխարհը կհասկանա, որ մենք կառուցողական էինք, եւ նոր պատերազմի համար մեր հարեւաններն են մեղավոր»:

Ինձ թվում է՝ դա թույլ սփոփանք է: Պատկերացրեք, ավազակները հարձակվել են ձեր բնակարանի վրա եւ ձեր ընտանիքին փողոց են շպրտել: Ձեզ կմխիթարե՞ր, եթե ձեր շենքի բոլոր բնակիչները հայտարարեին, որ այդ ավազակները սխալ են վարվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Անգամ մը եւս հաճելի է կարդալ Հանճար Պարոն Աբրահամեանի գրութիւնները – Աբրահամեանը խմբագրապետ է – եւ համոզուած եմ որ պետական մակարդակի իրապաշտ իրատես մարտավարական իմաստուն խորը իմաստութիւն ունի – եւ ինչու չէ – նման մակարարդակով մարդիկ հանդիսանան մեր երկրի ղեկավարներու խորհրդատուներ
    Իսկ Եթէ ունենանք թեկրնոքրադ կարավարութիւն – նման մարդիկ պետք է մաս կազմեն կառավարութեան – ոչ թէ յաջող պոպուլիստ սակայն դժբախտաբար ձախող պետական ոչ պետական մակարդակի ղեկավարներ

  2. aha says:

    I agree with you Mr. Manukyan, I have been reading Mr. Abrahamyan’s editorials for about 20 years. He has had a crucial impact on my approach to anything Armenian and much beyond as well. Unfortunately, look at the number of reactions his articles receive on social media or here on the Aravot website and compare it to that of the average facebookahay. You will then understand the scope and extent to which our people (and not only our) are manipulated.

    Sadly, the average Armenian doesn’t read Aravot editorials and prefers FB, IG status posts/likes/smileys/hearts and of course Perfect TV.

    As a social experiment, I suggest to Mr. Abrahamyan to write (just once, only for a singe day) a very toxic editorial full of abrasive references to Sashik’s 50, Robik’s 4, Tushonkas, Hitting with hammers, licking sidewalk corners, castles, baden baden, and Tovmasyan’ pen … and observe the popularity of that editorial relative to his usual ones 😉

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829