Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղազարյանն ու Վասիլիս Մարագոսն այցելել են ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրի շինհրապարակ

Փետրվար 02,2024 20:45 Share

Փետրվարի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն այցելել են Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։

Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Նախարարության և Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներ։

Վահե Ղազարյանին և Վասիլիս Մարագոսին է ներկայացվել ստորաբաժանումների վարչական համալիրների մանրակերտը, ըստ որի՝ առանձին վարչական շենքեր են նախատեսված Պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության Երևանի գնդի համար։ Շենքերն ունենալու են բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ տեխնիկական ապահովվածությունը՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։

Ներկաները շրջել են տարածքում, եղել վարչական շենքերում, ծանոթացել մարզասրահի, հրաձգարանի, ծառայողական տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիի, լողավազանի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները, որոնք կնպաստեն քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Արտակարգ և լիազոր դեսպանը, կարևորել է մեծ թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու նախագծված շենքային լուծումները, որոնք կերաշխավորեն աշխատանքի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կբարելավվի ինչպես Օպերատիվ կառավարման կենտրոնի, այնպես էլ Պարեկային ծառայության աշխատանքը։ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել նաև շարունակելու աջակցությունը Ներքին գործերի նախարարությանը։

Միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կարևորել է փոխգործակցությունը, ինչը նպաստում է Նախարարության որդեգրած բարեփոխումների հաջող ընթացքին և ցանկալի արդյունքի հասնելուն։

Այցի ընթացքում ՆԳ նախարարը շինարարական աշխատանքների վերաբերյալ տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829